Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակեն. Sputnik Արմենիա

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստուն այսօր որոշվել է, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավի դիմաց ազատ կարձակեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը:
«Դատարանը 30 մլն դրամ գումար է սահմանել։ Փորձում ենք այդ գումարը հայթայթել։ Հնարավոր է այդ արժողությամբ տուն առաջարկենք գումարի փոխարեն», — ասաց Մելքոնյանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն