«Գորշ գայլերի» քաղաքական թևի առաջնորդը մեղադրում է Ռուսաստանին

Թուրքիայի ազգայնական ուղղվածության, «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել Ռուսաստանին ուղղված կոշտ քննադատությամբ։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Բահչելին մասնավորապես նշել է, որ Իդլիբում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի հռետորաբանությունն արժանահավատ չէ:

Ըստ թուրք ազգայնական գործչի՝ իր այդ եզրակացության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ Ռուսաստանը մի կողմից թույլ է տալիս Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությանը (PKK-ՔԲԿ) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատին» (YPG) գրասենյակներ բացել Մոսկվայում, մյուս կողմից խոսում է ահաբեկչության դեմ պայքարից:

Բահչելին նշել է նաև, որ Ռուսաստանը և Սիրիան իբր M4 մայրուղու անվանգությունն ապահովելու նպատակով համատեղ ռազմական գործողություններ են օրակարգ բերում, իսկ սա նշանակում է, որ երկրորդ Աֆղանստանի վերածված Իդլիբից մարդիկ փախչելու են Թուրքիա: Իսկ սրան համաձայնվելը, ըստ թուրք ազգայնական գործչի, վեր է երևակայությունից:

 

 

Թողնել մեկնաբանություն