«Գործող վարչապետն անձնապես պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ պատահել է».Ռոբերտ Քոչարյան

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցի ընթացքում, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձ կատարեց նաև արցախյան վերջին պատերազմի թեմային։

Խոսելով պատերազմի ընթացքում գրանցած պարտության մասին, երկրորդ նախագահը նկատում է՝ գործող վարչապետն անձնապես պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ պատահել է. «Պատերազմը 44 օր տևեց և այդ 44 օրերի ընթացքում մարդկանց գլուխն արդուկում էին` ասելով, որ մենք հաղթում ենք: Շոկն այստեղից էր։ Բնակչությանն այնպես էին լակոտի տեղ դրել, որ ստորագրված հայտարարությունը շատերի համար Հայաստանում շոկ դարձավ։ Ստում էին, թե մենք հաղթում ենք, առաջ ենք շարժվում այլ բնակավայրերի ուղղությամբ: Ինչպե ՞ս այդպես ստացվեց: Հարձակվում էինք, առաջ էինք գնում: Պարզվեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի հաջող գործողություն չի եղել, եղել է ձախողում՝ ձախողման հետևից։ Բայց ես գիտեի՝ ինչ է տեղի ունենում, տեղեկացված մարդիկ գիտեին, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը, ռուսական Առաջին ալիքին այսօր տված հարցազրույցի ընթացքում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն