Գվինեայում ռազմական հեղաշրջում է կազմակերպվել. ինչ իրավիճակ է հիմա

Գվինեայում սեպտեմբերի 5 -ին զինվորականներն ապստամբություն են կազմակերպել: Ապստամբների առաջնորդ, գնդապետ Մամադի Դումբույան հայտարարել է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալված է` հայտնում է ՏԱՍՍ-ը։

  • France-Presse գործակալությունը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին Կոնակրիի կառավարական թաղամասում կրակոցներ են հնչել: Շատ զինվորականներ դուրս են եկել փողոց: Նրանք հորդորել են անցորդներին անհապաղ վերադառնալ իրենց տները և չլքել դրանք:
  • Զինվորականներն արգելափակել են երկրի մայրաքաղաք Կոնակրիի մուտքը հյուսիս-արևելք ուղղությամբ:
  • Ավելի ուշ նրանք հայտարարել են երկրի սահմանադրության կասեցման եւ խորհրդարանի լուծարման մասին: Այնուհետև Դումբույան հեռուստատեսությամբ հայտարարել է Գվինեայի կառավարության լուծարման մասին:
  • Դումբույան հրամայել է փակել Գվինեայի արտաքին սահմանները և կոչ է արել զինվորականներին մնալ զորանոցներում:
  • Ապստամբների առաջնորդն ասել է, որ ստանձնել է Համախմբման և զարգացման ազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով, կոմիտեի նպատակն է միավորել երկրի բոլոր քաղաքացիներին `պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:
  • Գվինեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պահակախումբը հետ է մղել նախագահական պալատի վրա ապստամբների հարձակումը։ Սակայն գերատեսչությունը ոչինչ չի հայտնել երկրի նախագահի գտնվելու վայրի մասին:
  • Գվինեայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչն ասել է, որ «դիվանագիտական ​​առաքելությունում ամեն ինչ կարգին է»: Այնուամենայնիվ, երկրում գտնվող ռուսներին կոչ է արվել զգուշություն ցուցաբերել: Դեսպանատան տվյալներով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից տագնապալի հաղորդագրություններ չեն ստացվել:
  • ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գվինեայում իշխանության բռնի զավթումը և կոչ արել ազատ արձակել նախագահին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն