Հաղորդում իրավախախտման մասին. Մարինա Խաչատրյան (նկարներ)

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն «Իրավախախտման մասին հաղորդում» է ներկայացրել, որը հրապարակել է իր ֆեյսբուքյան տիրույթում.

Հաղորդում իրավախախտման մասին.

ՀՀ Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ին ստորագրած և նույն թվականի օգոստոսի 27-ից գործող N 21-Ն Հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվները։
Նկարներում, որոնք հրապարակվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան-ի ֆեյսբուքյան էջում, հստակ երևում է, որ ինչ-որ անձ, առանց համապատասխան բժշկական համազգեստի, երկար եղունգներով (արգելվում է) իրականացնում է ներարկումներ։
Նշեմ, որ այս գործընթացը շարունակական է և այդ մարզպետարանի ֆեյսբուքյան էջում առկա են բազմաթիվ նկարներ, որոնք ապացուցում են իրավախախտումը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am-ին խնդրում եմ պարզել դեպքի մանրամասները, գրառումս ընդունել որպես իրավախախտման մասին հաղորդում, պարզել մեղավորներին և պատժել օրենքի ողջ խստությամբ։
ՀՀ առողջապահության նախարարություն-ից պահանջում եմ դիմել իրավապահ կառույցներին` նշված իրավախախտման վերաբերյալ նյութեր նախապատրաստելու և իր իսկ կողմից արձակված N 21-Ն Հրամանը պաշտպանելու համար։ Արգելել նման պայմաններում պատվաստումային գործընթացի կազմակերպումը և պատժել մեղավորներին` իր իրավասությունների շրջանակներում։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան-ից պահանջում եմ անհապաղ դադարեցնել նշված գործընթացը և բոլոր իրավախախտներին ենթարկել պատասխանատվության (հրաման արձակողից, մինչև ներարկող, նկարող ու նկարները տեղադրող)։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ին հատուկ եմ նշում, որպեսզի իր աչքով տեսնի, թե ինչ բարդակ է տիրում իր ենթակայության տակ գործող առողջապահական համակարգում։ Եվ սրանք միայն ծաղիկների կոկոններն են, պարո՛ն Փաշինյան։

Թողնել մեկնաբանություն