Հաջորդ շաբաթ Անգլիայում կսկսվի պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներարկումը

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից երկրում կներդրվի Covid պատվաստանյութերի երրորդ դեղաչափը:

Համայնքների պալատում ունեցած իր ելույթում Սաջիդ Ջավիդն ասաց, որ կառավարությունն ընդունել է պատվաստումների և իմունիզացիայի համատեղ կոմիտեի (JCVI)` պատվաստանյութի երրորդ դեղաչափի առաջարկությունը:

Ջավիդը հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից խթանող պատվաստանյութերը կտրվեն մոտավորապես 30 միլիոն մարդկանց, ովքեր պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստացել են առնվազն 6 ամիս առաջ:

Այս 30 միլիոն մարդկանց թվում են 50-ից բարձր տարիքի մարդիկ, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները և բուժաշխատողները:

 

 

Թողնել մեկնաբանություն