Հանդիպել են ՍԻՄ-ի եւ Կոմկուսի ղեկավարները. Iravunk.com

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի հանդիպումը:

Կողմերը քննարկել են Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը, անդրադարձել Հայաստանի ապագայի վերաբերյալ հարցերին:

Ե՛վ Հայկ Բաբուխանյանը, ե՛ւ Երջանիկ Ղազարյանը դատապարտել են ինչպես իշխանության, այնպես էլ տարբեր արեւմտաթուրքական շրջանակների կողմից հակառուսական դրսեւորումները:

Երկու կուսակցությունների ղեկավարներն էլ ողջունել են Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու գաղափարը, խոսել են նաեւ ՍԻՄ կուսակցության եւ Կոմկուսի միջեւ համագործակցության ուղիների մասին: Հանդիպումը կայացել է փոխըմբռման մթնոլորտում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն