Հանդիպում Ժնևում … ինչի շուրջ են խոսել

Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խնդիրներին։ Ներկայացվել է նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը:
Ավանեսյանն իր գործընկերոջն առաջարկել է  փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում:  Այնուհետև հրավիրել է Զուրաբ Ազարաշվիլիին Հայաստան` Երևանում հոկտեմբերի 5-7-ին անցկացվող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն