Հանրապետականներն ասում էին, որ օդում թթվածին կա. իմքայլական պատգամավոր

Իմքայլական ակտիվ պատգամավորի ժ/պ Վահագն Ալեքսանյանն այսօր ԿԸՀ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է պատգամավորի 157 թեկնածու։

Հարցին, թե ինչու Տիգրան Ավինյանն ընդգրկված չէ ցուցակում և արդյո՞ք ծրագրվում է հետագայում նրան փոխարինել Խաչատուր Սուքիասյանով, պատգամավորի ժ/պ-ն ոչ հերքեց, ոչ հաստատեց։

Լրագրողների այն դիտարկմանը, որ իրենք կրկնում են նախկին իշխանությունների գործելաոճը, երբ գործարարներին ներառում են իրենց նախընտրական ցուցակներում, Ալեքսանյանը նկատեց, թե «Հանրապետականները նաև ասում էին, որ օդում թթվածին կա»։

Մանրամասները` տեսանյութում.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն