ՀԱՊԿ հանդիպման ժամանակ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ ՇՐՋՎԱԾ ԵՆ ԴՐԵԼ. Արմեն Գրիգորյանն այն չի ուղղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների հերթական համաժողովը, որին հայկական կողմից մասնակեցել է ԱԽ քարտուղար  Արմեն Գրիգորյանը։ Տեսանյութում հստակ երևում է, որ Հայաստանի Հանրապետության դրոշը շրջված է, որը ինչ-ինչ նկատառումներից ելնելով ՀՀ ներկայացուցիչը չի ուղղում։

Արդյո՞ք սա ամիսներ առաջ ՌԴ գեներալ Մուրադովի առջև դրված շրջված ռուսական դրոշի դիվանագիտական պատասխանն է։ Հավանաբար։

Բայց եթե Մուրադովը, լինելով զինվորական, «խիստ սահմանափակված» էր իր շարժումներում, ապա այս դիվանագիտական քայլին դիվանագիտական կամ գոնե թե հումորային պատասխան չտալը խոսում է հայկական կողմի «ճնշվածության», «անուշադրության» կամ «վախերի» մասին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն