Հարգանքի տուրք` ԱՄՆ-ում սեպտեմբերի 11 -ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին

Ամերիկան ​​սգում է 20 տարի առաջ սեպտեմբերի 11 -ին տեղի ունեցած ողբերգությունը։ Երկիրը ոգեկոչում է հարձակումների հետևանքով զոհված մոտ 3000 մարդու հիշատակը։ Ողջ օրվա ընթացքում անց են կացվելու տարաբնույթ միջոցառումներ` հանգարնքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենն ահաբեկչության արդյունքում զոհվածների հարազատների հետ հանդիպումներ են կազմակերպել։ 

Բայդենի` հիշատակի միջոցառումների առաջին կանգառը Նյու Յորքի քանդված Երկվորյակ աշտարակներն էին, հարձակումների թիրախ` Առևտրի համաշխարհային կենտրոնը:

Առավոտյան` տեղական ժամանակով 08:46-ին, երբ առաջին ինքնաթիռը բախվեց Առևտրի համաշխարհային կենտրոնին, ԱՄՆ-ում բոլորը մեկ րոպե լռությամբ հանգեցին զոհերի հիշատակը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն