Հայաստան-Թուրքիա հանդիպումը մոտ ապագայում կարող է տեղի ունենալ. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հարցազրույց» հաղորդաշարի շրջանակներում հոկտեմբերի 1-ին Հ1 հեռուստաընկերության եթերում հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին։

Խոսելով տարածաշրջանում առկա իրավիճակի և բանակցային գործընթացի մասին` Գրիգորյանը նշեց,- «Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հնարավոր հարաբերությունները։ Գիտեք, որ Ռուսատանն այստեղ կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում։ Եվ մենք Ռուսաստանի դերը կարևորում ենք նաև Հայաստա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման տեսանկյունից»։

Մենք պատրաստ ենք երկարաժամկետ աշխատանքի։ Թուրքիայի հետ հանդիպումը մոտ ապագայում կարող է տեղի ունենալ,- հայտնել է ԱԽ քարտուղարը։

Նա նաև ասաց որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարող են քննարկվել  գերիների վերադարձի հարցերը, հնարավոր «ականապատ դաշտերի քարտեզները վերադարձնելու» հարցը։

Թե Հայաստանն ինչ պետք է անի իր իսկ կողմից թշնամուն տրամադրված «ականապատ դաշտերի քարտեզները», դեռևս անտրամաբանական ու անհասկանալի է։

Առաջարկում ենք այս և այլ հարցերի պատասխանները ստանալ ամբողջական տեսանյութում ( Հ1-ի )։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն