Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 0-19 հաշվով պարտվեց Բելգիայի հավաքականին

ՖԻՖԱ կանանց աշխարհի 2023 թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Բրյուսելում մրցեց Բելգիայի ընտրանու հետ և 19 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը` գրում է armsport.am-ը։

Որակավորման 5 փուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը ոչ մի գոլ չի խփել և բաց է թողել 36-ը:
Հաջորդ տուրում Արմեն Սանամյանի գլխավորած թիմը Երևանում կմրցի խմբի առաջատար Նորվեգիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 30-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17:00-ին:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն