Հայաստանում կիրառվող կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն անցնում են կլինիկական փորձարկում. Մարինա Խաչատրյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից Հայաստանում կիրառվում է 4-ը։ AstraZeneca, Sputnik-V, CoronaVac և Sinopharm` իր ֆեյսբուքյան էջում գրել է նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։
The New York Times-ն ամենօրյա ռեժիմով ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ամենաթարմ տվյալները։ Այսպես` հոկտեմբերի 5-ի դրությամբ փորձարկվում է 104 կորոնա-պատվաստանյութ։
Այս ընթացքում 6 պատվաստանյութ մերժվել է` վատ փորձարարական արդյունքների պատճառով։
Ինչպես տեսնում ենք ստորև ներկայացված տվյալներից` Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը դեռևս չեն ավարտել կլինիկական փորձարկման փուլերը։ Եվ ես ՊՆԴՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴՐԱՆՔ ՓՈՐՁԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻԴ ՎՐԱ, ՈՒ ԴՈՒՔ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵՔ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՔ։
Մեկը ես` չեմ ենթարկվելու կլինիկական փորձարկման, ՉԵՄ ՈՒԶՈՒՄ։ ԻՍԿ ԴՈՒ՞։
Տեղարդրում եմ հղումը, որով կարող եք ամենօրյա ռեժիմով հետևել իրականությանը, այլ ոչ թե ուտել ՀՀ ԱՆ անորակ «կուտը»։
Եվ սա միակ հարթակը չէ, որտեղից հորդում է ճշմարտությունը ու մի օր խեղդելու է սուտասաններին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն