Հայաստանը հույս ունի ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանը:
Այն սահմանում է խաղողագործության և գինեգործության արտադրության, շրջանառության և սպառման իրավական և կազմակերպական հիմքերը ու պարունակում է դրույթներ, որոնք ուղղորդված են փաստերի կեղծման և կեղծված ապրանքների դեմ պայքարին:
— Այսօրվա դրությամբ՝ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, հայկական կոնյակների արտահանման հետ կապված ինչ-ինչ խնդիրներ չեն արձանագրվել: Այնպես որ, հուսով ենք, որ հայկական կոնյակների արտահանումը Ռուսաստան ոչ միայն չի նվազի, այլ ընդհակառակը՝ կավելանա,- Քոչարյանի խոսքը մեջբերում է РИА Новости գործակալությունը։
Հարկ է նշել, որ Ռուսաստանի մաքսային դաշնային ծառայության տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան 52,79 հազար տոննա կոնյակ է արտահանվել, որի արժեքը կազմել է 129,39 միլիոն դոլար։