Հայաստանը պահանջում է Վերին Շորժայում մահացու միջադեպի միջազգային հետաքննություն

Մայիսի 25-ին հայ զինծառայող Գևորգ Խուրշուդյանը մահացու վիրավորվել է ադրբեջանական բանակի կողմի կրակոցից՝ Վերին Շորժայի տարածքում։ Այս միջադեպի առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանն իր թվիթերում ներկայացրել է Երևանի դիրքորոշումը Ադրբեջանի զորքի ներխուժման վերաբերյալ։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք զինյալ սադրանքը Հայաստանի՝ ՄԱԿ-ի անդամ-պետության, ինքնիշխան տարածքում, որը համարվում է միջազգային իրավունքի խախտում

Ուշագրավ է, որ Ադրբեջանը ջանում է թաքցնել ապօրինի ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում` տարածելով ապատեղեկատվություն։ Հայկական կողմը պատրաստ է մահվան ելքով միջադեպի միջազգային հետաքննության, որպեսզի բացահայտվեն միջադեպի հանգամանքները»,- գրել է Նաղդալյանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն