Հայկ Չոբանյանը լքում է պետական պաշտոնը և ձևավորում նոր ուժ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ լքում է պաշտոնը.
Սիրելի՛ բարեկամներ, իմ աշխատանքային գործունեությունը շարունակելու եմ նույն ռազմավարական բնագավառներում, սակայն մասնավոր ոլորտում։ Միաժամանակ շարունակելու եմ իմ հնարավորությունների շրջանակներում աջակցել կարևորագույն նախագծերի իրականացմանը՝ հանուն անվտանգ և արժանապատիվ Հայաստանի։
Պետական պաշտոնավարումս իրականացրել եմ նվիրումով՝ առավելագույնս կիրառելով իմ կյանքի և գործունեության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները։ Հասկացել եմ, որ ինստիտուցիոնալ լուծումներ կարելի է և պետք է տալ ոչ միայն պետական, այլ մասնավոր և հասարակական ոլորտներում։ Այդ համոզմունքն է նաև նպաստել իմ այս որոշմանը, այն է՝ ստեղծել կայուն, կենսունակ, զարգացող հարթակ ռազմավարական նշանակություն ունեցող տեխնոլոգիաների զարգացումը խթանելու, առկա ներուժը համախմբելու, նոր ուժ ձևավորելու, արժեքներ ստեղծելու համար՝ երկիրը շատ ավելի անվտանգ, ապահով և զորավոր դարձնելու համազգային մասնակցությամբ։
Մեծ խնդիրներ լուծելու համար պետք է ինքներս մեծանանք՝ մտքով, հոգով և գործով։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն