Հայկական СУ-25 ինքնաթիռները ոչնչացնելով` հայկական ՀՕՊ ծառայությունը սպանել է նաև դրանց օդաչուներին

Ռազմավարական և տեխնոլոգիական վերլուծության ռուսական կենտրոնը հրապարակել է «Փոթորիկ Կովկասում» վերլուծական ժողովածուն ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմին, որը բացահայտում է Արցախյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների որոշ մանրամասներ` գրում է Aysor.am-ը։

Նշվում է, որ պատերազմի ընթացքում հայկական չորս СУ-25 ինքնաթիռ և Հայաստանի ռազմաօդային ուժերի մեկ ուղղաթիռ խփվել են հայկական իսկ ՀՕՊ ուժերի կողմից:

Aysor.am- ը գրավոր հարցում է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարությանը `խնդրելով մեկնաբանել այս հրապարակումը:

Պաշտպանության նախարարությունից Aysor.am- ին հայտնեցին, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից:

«Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հայտնում եմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից խոցվել են հայկական ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ»,- պատասխանել է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը:

Տելեգրամ ալիքներում շրջանառվող տեղեկատվության համաձայն կան զինվորականներ, ովքեր վկայել են, որ Վարդենիսից ոչ հեռու տեսել են С-125 հրթիռի բեկորները Су-25 ինքնաթիռի բեկորների կողքին ընկած։

Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հերքում, որ հայկական կողմը իր իսկ ուղղաթիռներն ու ինքնաթիռն է խոցել` այսպիոսվ ոչ միայն ոչնչացնելով սեփական զինտեխնիկան, այլև սպանելով պրոֆեսիոնալ զինվորական օդաչուներին։

 

Թողնել մեկնաբանություն