Հայկական իշխանությունները 3 միլիոն եվրոյով վաճառում են «ԿՈՆՅԱԿ» աշխարհագրական ցուցանշանը

РИА Новости տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Եվրամիության հետ ֆինանսական համաձայնագիրը, որը ենթադրում է Երևանին 3 միլիոն եվրո չափով գումարի տրամադրում` հայկական ալկոհոլային խմիչքների «Կոնյակ» աշխարհագրական ցուցանշանից սահուն հրաժարվելու գործընթացի շրջանակներում։

— Ենթադրյալ համաձայնագիրը ֆինանսավորվում է Եվրամիության բյուջեից՝ Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում։ Ընդհանուր արժեքը 3 միլիոն եվրո է։ Ֆինանսական հաաձայնագրի նպատակը սահուն և արդյունավետ համագործակցությունն է՝ «կոնյակ» աշխարհագրական ցուցանշանից սահուն հրաժարվելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի արդյունաբերությանը օգնելու իր մրցունակությունը արտահանման շուկայում պահպանելու համար,- ասվում է կառավարության որոշման մեջ։ Նախագիծը ներկայացրել է երկրի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մասնավորապես՝ Եվրամիության առաջարկած ծրագիրը ենթադրում է հայկական կոնյակի նոր անվան , գովազդի և մարքեթինգի մշակում` ներքին և ավանդական շուկաների համար։ Կառավարությունում նշել են, որ համաձայնագիրն իրականացվում է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն