Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի և ոգեկոչման արարողություն է

Հայաստանի Ազգային պարարվեստի միությունը, Հանրապետությունում գործող բազմաթիվ պարախմբերի մասնակցությամբ, այսօր, ժամը 12:30-ից սկսած, Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հարևանությամբ «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանի և պարուսույց Ստեփանի Գևորգյանի մասնակցությամբ, ներկայացնում են «Ծանր գովնդ կոտրոցի» բացառիկ պարանմուշը՝ որը ցեղասպանության զոհերի հիշատակման, ոգեկոչման և հարգանքի տուրք մատուցելու յուրատիպ գովընդապար է։

Ապրիլի 23-ին պարն արդեն տեսահոլովակի տեսքով կներկայացվի հանրությանը:

(https://www.youtube.com/watch?v=mhh3s9MZQAM&t=3s)

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն