«Հայոց հայրենիք» կուսակցությունը գլխավորում է Արտակ Գալստյանը (տեսանյութ)

«Հայոց հայրենիք» կուսակցությունն այսօր ԿԸՀ ներկայացրեց 92 թեկնածուից բաղկացած ցուցակն ու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Առայժմ հրապարակվում են ցուցակի առաջին երեք անունները`

  1. Արտակ Գալստյան
  2. Անահիտ Եղոյան
  3. Խաչատուր Նավասարդյան

«Փաստարկ» լրատվականի հետ զրույցում Անահիտ Եղոյանը նշեց, որ կուսակցության ցուցակում ընդգրկված են իրավապաշտպաններ, բժիշկներ, ուսուցիչներ, տնտեսագետներ և պետության գործունեության համար անհրաժեշտ բոլոր ոլորտների պրոֆեսիոնալներ։

Փորձեցինք պարզել նաև բոլորին հայտնի Վարդան Ղուկասյանի  (Դոկ) դերակատարումը։ Հարցին տիկին Եղոյանը նույնպես պատասխանեց.

Մանրամասները` տեսանյութում.

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն