Հայտնի չէ, թե երեխաների մոտ ինչ վիրուս է, և դա անհանգստացնում է. Տաթևիկ Վիրաբյան

«Փաստարկ» լրատվականը զրուցել է Հարկական Շարժման ղեկավար Տաթևիկ Վիրաբյանի հետ։ Քննարման թեման դարձել է նախորդ օրը տիկին Վիրաբյանի կողմից կատարված հրապարակումը։

Տիկի՛ն Վիրաբյան, Ձեր ֆեյսբուքյան էջում ահազանգ եք հնչեցրել մանկական հիվանդանոցներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես նշել եք, որ մանական հիվանդանոցներում հերթ է, և երեխաներին հոսպիտալացնում են շնչառական վիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանիշներով։ Ի՞նչն է այս իրավիճակում Ձեզ առավել անհանգստացրել։

Անհանգստացնում է այն, որ հայտնի չէ, թե ինչ վիրուս է։ Հիվանդանոց են բերում ցնցումների մեջ ընկած երեխաների։ Բացի այդ իմ գրառումից հետո բազմաթիվ զանգ ու նամակներ եմ ստացել շատ մայրերից, որ իրենց երեխայի մոտ նույն ախտանիշերն են։ Մարդիկ տեղեկացված չեն, որ վիրուս է տարածված, մանկապարտեզները բաց են, երեխաներին տանում են հանրային վայրեր։ Իհարկե անհանգստանալու կարիք կա։

Ձեր ունեցած տվյալներով կա՞ն երեխաներ, ովքեր հիվանդանոց չեն ընդունվում մահճակալ չլինելու պատճառով։

Այն հիվանդանոցը, որտեղ ես տարա երեխայիս հոսպիտալացնում էր բոլորին, ում անհրաժեշտ էր։ Շատ մասնավոր հիվանդանոցներից տեղեկանում եմ, որ  մահճակալ չլինելու պատճառով չեն հոսպիտալացրել եւ ուղարկել են այլ կենտրոններ։

Արդյո՞ք բոլոր երեխաների մոտ ստուգվում է COVID-19-ը։

Իմ տեղեկություններով` այո՛, ստուգվում է եւ բոլորի մոտ ստացվում է բացասական պատասխան։

Ըստ Ձեզ ի՞նչ հակահամաճարակային քայլեր պետք է ձեռնարկի առողջապահության նախարարությունը և ինչու՞ չի ձեռնարկում։

Նախ պետք է ազգաբնակչությանը համապատասխան ձեւերով տեղյակ պահի, որպեսզի զգուշանան, երեխաներին զերծ պահեն հանրային վայրերից, ավելի զգոն լինեն, մանակապրտեզները ժամանակավորապես փակեն, քանի-որ, որքանով ինձ համար է տեսանելի,  առավել խոցելի են 0-4 տարեկան երեխաները։ Անհրաժեշտ է երկարացնել արձակուրդները։

Ի՞նչ եք կարծում, կա՞ անհրաժեշտություն կրկին անցնել հեռավար ուսուցման, թե՞ հակահամաճարակային միջոցառումների պատշաճ կազմակերպումը կօգնի շտկել իրավիճակը։

Քանի-որ ես մասնագետ չեմ, չեմ կարող այս հարցին կոնկրետ պատասխանել։ Կարծում եմ, որ նախ պետք է աշնանային արձակուրդները երկարացվեն եւ մանկապարտեզները փակվեն։ Եթե այս միջոցառումը չօգնի, նոր` այո՛, մտածեն հեռավար կրթության անցնելու մասին։ Որովհետեւ հիվանդությունը վտանգավոր է։ Պատկերացրեք այն տևական ժամանակ չի նահանջում, բուժումը տևում է շուրջ 10-15 օր։ Այդքան երկար այդ երեխաները դեղորայք են ստանում լուրջ մտածելու հարց է ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն