Հայտնի են «Մոդեռնա» պատվաստանյութի ժամկետները. Pastark.am (փաստաթուղթ)

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը «Փաստարկ» լրատվականին է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարության պատասխանն իր հարցմանը, թե երբ և որքան «Մոդեռնա» պատվաստանյութ է ներկրվել Հայաստան և երբ է ավարտվում դրա ժամկետը։

Պարզվում է, որ Լատվիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը հոկտեմբերի 5-ին տրամադրվել է 4 տարբեր սերիայի պատվաստանյութ, ընդհանուր` 50.000 դեղաչափ։

Դրանց ժամկետներն են` 12.01.22, 25.01.22, 30.01.22 և 03.02.22։

Ստացվում է, որ նախարարությունը հիմա էլ իր առջև խնդիր է դնելու սպառել այս 50.000 դեղաչափը մինչև եկող տարվա հունվարի վերջ։ Թե ինչ նոր սահմանափակումների ու պարտադրանքների ենք ականատես լինելու, դեռ ոչ ոք չգիտի։

 

Pastark.am

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն