ՀԱՅԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ … ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆ

Մաեստրոն ստացել է 3 «Օսկար», 5 «Գրեմմի», BAFTA, «Ոսկե Գլոբուս», Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է։

1932 թվականին Լեգրանը ծնվեց ազնվական հայ ընտանիքում։ Հայրը` Ռայմոն Լեգրանը, կոմպոզիտոր և դիրիժոր էր, մայրը` Մարսել Տեր ֊ Միքայելյանը, դաշնակարուհի։ Նրա ընտանիքը գաղթել էր Ֆրանսիա 1915 թվականի ցեղասպանության հետևանքով։ Միշել Լեգրանը միշտ բարձր էր գնահատում իր հայկական արմատները և հպարտությամբ էր ներկայանում որպես ՀԱՅ։ Իսկ մենք միշտ հպարտությամբ խոսում էինք ՀԱՅ ՄԵԾԻ` ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԻ մասին։ Տաղանդաշատ կոմպոզիտորը գրել է մոտ 800 ստեղծագործություն, երաժշտություն 250 ֆիլմի համար, թողարկել է 100 սկավառակ։ Լեգրանի երաժշտությունը ճանաչվել է մշակութային արժեք և գրավել  իր ուրույն տեղը ֆրանսիական ու համաշխարհային մշակույթում։ Մաեստրոյի երաժշտությունը ցնցում է հոգին` իր բարձր ճաշակով և լիրիկական Աստվածային հնչյուններով։

2019 թվականի հունվարի 26-ին մաեստորն հրաժեշտ տվեց կյանքին։ Այս մասին խոսեց ամբողջ Ֆրանսիան, ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը։ Բայց այս մասին լռեցին Հայաստանում` կատարելով փոքրիկ անդրադարձ և նշում Լեգրանի Վիքիպեդիայի հայկական էջում։ Ցավալի է, բայց ոչ զարմանալի. Հայաստանում հետևողականորեն վերացվում է ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ, մոռացվում են ՀԱՅ ՄԵԾԵՐԸ և ՍԱ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ Է ՊԵՏՔ։

Անահիտ Ստեփանյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն