Հերոինի մաքսանենգության գործով Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ գործողությունների հետևանքով հայտնաբերել է Հայաստանի Հանրապետություն թմրանյութերի մեծ խմբաքանակ ներկրելու փորձի դեպք։ Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի պետական եկամուտների մամուլի ծառայությունը։
Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները ՌԴ սահմանապահ զորքերի Հարավային շրջանի մաքսատան աշխատակիցների, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի ոստիկանության հետ համատեղ Թուրքիայի քաղաքացու վարած բեռնատար ավտոմեքենան ենթարկել են մաքսային հսկողության: Ավտոմեքենան շարժվում էր Իրանից Հայաստան՝ «Ագարակ» սահմանակետից։ Մաքսային ստուգման հետևանքով բեռնատարում հայտնաբերվել է 119 փաթեթ հերոին՝ 97 կգ քաշով։ Առգրավված թմրանյութերի շուկայական արժեքը կազմում է մոտավորապես՝ 11 միլիոն ԱՄՆ դոլար: Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի Քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների համաձայն։ Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է: Ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ՝ մաքսանենգության կազմակերպման մեջ ներգրավված անձանց ողջ շրջանակը բացահայտելու համար:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն