ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիին

Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիին։

ԱԳ նախարարներն ընդգծել են հայ և արաբ ժողովուրդների հարուստ պատմամշակութային կապերը և ավանդական բարեկամությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցերի և կարևորել հայ-պաղեստինյան քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը:

Քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցեր։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն