ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում պահեստազորի սերժանտ է մահացել

 
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին` նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն