ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել փակել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել փակել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և այն միացնել Նորքի տուն-ինտերնատի հետ։

Համաձայն չլինելով այս որոշման հետ` թիվ 1 տուն ինտերնատի տնօրենն ազատման դիմում է ներկայացրել։ Տնօրենի քայլին հետևել է ևս 14 աշխատակից։

Հաշվի առնելով ներկա իշխանության, մեղմ ասած, անտարբեր վերաբերմունքը պետական ցանկացած կառույցի գործունեության նկատմամբ` գուցե և հասկանալի է նրանց կողմից որևէ արձագանքի բացակայությունը` աշխատակիցների ազատման փաստով։

 

Սակայն, խնդիրը միայն այսքանով չի սահմանափակվում։ Թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող և պետական հոգածության տակ գտնվող տարեցները տեղափոխվելու են Նորքի տուն-ինտերնատ։

Մինչ այս որոշումը Նորքի տուն-ինտերնատում սենյակը կիսում էր երկու տարեց։ Տեղափոխությունից հետո մեկ սենյակում բնակվելու է միջինում 5 տարեց։

Սա խնդիր է ոչ միայն սոցիալական և միջմարդկային հարաբերությունների, այլև առողջապահական տեսանկյունից։ Հարցի առնչությամբ «Փաստարկ» լրատվականը կապ հաստատեց բժիշկ – նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ, պարզելու՝ ի՞նչ հետևանք կարող է թողնել խոցելի տարիքի համար՝ մեկ սենյակում երկուսից ավելի տարեց բնակչների ներկայությունը։ Մարինա Խաչատրյանը նկատում է՝ եթե հանկարծ տարեցներից մեկի մոտ որևէ տեսակի օդակաթիլային ինֆեկցիոն հիվանդություն զարգանա (օրինակ գրիպ կամ կորոնավիրուսային հիվանդություն), ապա հարվածի տակ են դրվում նրա հետ նույն սենյակը կիսվող բոլոր տարեցները, իսկ ինֆեկցիայի տարածման հավանականությունն ամբողջ տուն-ինտերնատում ավելանում է մի քանի անգամ։

Բժշկի կարծիքով Կառավարության այս որոշումն ուղիղ կապ կարող է ունենալ վերջերս Հայաստանի Հանրապետություն ներկրված AstraZeneca պատվաստանյութի հետ, որի կիրառման թիրախային խումբ են համարվում 65 տարեկանից բարձր անձինք։

Մարինա Խաչատրյանը հավելում է՝ բազմաթիվ երկրներ ( այդ թվում նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը) արգելել են AstraZeneca պատվաստանյութի կիրառումն իրենց երկրում 65 տարեկանից բարձր անձանց շրջանում` պատճառաբանելով, որ այս պատվաստանյութը կարող է մահացու լինել այդ տարիքի մարդկանց համար։

Համադրելով փաստերը` առնվազն տարօրինակ է թվում Հայաստանում տարեցների նկատմամբ նման վերաբերմունքը` անցանկալի ու վտանգավոր պատվաստանյութի կիրառում և տարեցների բնակեցում համաճարակային տեսանկյունից վտանգավոր պայմաններում։

Հ.Գ. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի արժեք է ՀԱՅ ԱԶԳԻ համար և վտանգ` թշնամու համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն