ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին լինելու է «Քոչարյան» դաշինքի ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին լինելու է «Քոչարյան» դաշինքի ցուցակում: Նա որոշել է քաղաքականապես ակտիվանալ եւ իր մասնակցությունն ունենալ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ այս պահին որոշում կա՝ քանի որ Կարեն Կարապետյանը որեւէ ձեւով չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ այլ քաղաքական ուժի ցուցակում, չի մասնակցելու ընտրություններին, որոշում է կայացվել, որ իր տեղում կլինի իր որդին՝ Տիգրան Կարապետյանը:

Ռոբերտ Քոչարյանն էլ, ըստ էության, դեմ չի եղել, եւ ամենեւին էլ գաղտնիք չէ, որ նախկին վարչապետը պետք է այս ընտրություններում սատարեր Քոչարյանին, փորձեր նրա համար ձայներ ապահովել, եւ դրա փոխարեն էլ դաշինքի ցուցակում լինելու է նախկին վարչապետի որդին: Նշենք, որ Կարապետյանի որդին բիզնեսմեն է, ու նրա անունը տարբեր ժամանակներում կապվել է տարբեր բիզնեսների հետ: Ըստ տեղեկությունների՝ Kerbedanz բրենդը, որը զբաղվում է նաեւ ժամացույցների արտադրությամբ, տնօրինում է Տիգրան Կարապետյանը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն