ՀՀ օրհներգի տեսահոլավակից հանվում են Արցախին վերաբերող կադրերը

ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ է նկարահանվում: Այս մասին տեղեկացնում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

«Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ամեն օր ուղիղ կեսգիշերին հայկական բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվող ցանկացած հաղորդում ընդհատվում է, հնչում է ՀՀ օրհներգը, եւ Հայաստանից ու Արցախից գեղեցիկ կադրեր են ցուցադրվում։ Պարզվում է, հեղափոխական իշխանությունները որոշել են “թարմացնել ” նաեւ այդ կադրերը, ու հիմա ահռելի գումարներ են ծախսվում նոր հոլովակներ նկարահանելու համար։ Իսկ բուն նպատակն այն է, որ այլեւս Արցախից որեւէ կադր չցուցադրվի։ Ոչ Շուշիից, ոչ Գանձասարից, ոչ “Տատի-պապիի” արձանից։ Երեւի դա նույնպես նոյեմբերի 9-ի “բանավոր փոխըմբռնումների” շրջանակներում է»։

ԿԳՄՍ նախախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանին խնդրեցինք հերքել կամ հաստատել քաղաքագետի ունեցած տեղեկությունը: Մելիքբեկյանը խնդրեց հարցն ուղարկել գրավոր: Լրագրողի այն հակադարձմանը, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքը սահմանում է այն դեպքերը, թե երբ պետք է հարցման գրավոր պահնաջ ներկայացվի` Մելիքբեկյանն ասաց, որ հարցը ծավալուն է, երկար պատասխան է պահանջում և կրկին հորդորեց գրավոր  հարցում ուղարկել։

Գեղամ Մելիքբեկյանի պատասխանից, ակնառու է դառնում, որ Բաղդասրյանի ունեցած տեղեկութունը ճշմարիտ է: ՀՀ օրհներգի տեսահոլավակից հանվում են Արցախին վերաբերող կադրերը: Հավանաբար մեր գրավոր հարցմանը ԿԳՄՍ նախարարությունը մանրամասն պատմելու է, թե որ կադրերն են հանվելու, ում հրամանով և որ պայմանվորվածության արդյունքում: Ուշագրավն այն է, որ հոլովակից հեռացվելու են օրինակ Արցախի ազատության արձանի՝ «Տատի, պապի» արձանի կադրերը, չնայած այն փաստին, որ դրանք հայկական կողմի տիրապետության տակ են:

Մենք հրաժարվե՞լ էնք Արցախից, Արցախի համար պայքարն ավարտվե՞լ է:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն