«Հիբի խոխաս պիրին, էն չախն էլ թող կյան Ղարաբաղ, կանցերտ տան». Արցախցին պատռել է Անդրեի պաստառը (տեսանյութ)

Արցախցի երգիչ Անդրեի` Արցախի վերածննդի հրապարակում համերգ տալու միտքը շատ արցախցիների հանել է հունից։ «Դրա ի՞նչ ժամանակն է»,- վրդովվել են նրանք։

Չնայած արցախցիների նման արձագանքին` այնուամենայնիվ Անդրեն որոշեց զարգացնել իր միտքը։ Վերածննդի հրապարակում հայտնվեց նրա համերգի մեծ պաստառը։

Արցախցիներից մեկը պատառոտեց պաստառը, իր արարքը մեկնաբանելով մեկ նախադասությամբ. «Հիբի խոխաս պիրին, էն չախն էլ թող կյան Ղարաբաղ, կանցերտ տան» («Երբ երեխայիս կբերեն, այն ժամանակ էլ թող գան, Արցախում համերգ տան»)։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն