Հնդկաստանի ԳՇ պետը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով

Հնդկաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բիպին Ռավաթին տեղափոխող ռազմական ուղղաթիռը կործանվել է երկրի հարավում գտնվող Թամիլ Նադու նահանգում։ Կոնուր քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Ռավաթը և նրա կինը։

Վիրավոր զինվորներից Վարուն Սինգհը տեղափոխվել է հիվանդանոց։

Մի-17Վ5 տիպի ուղղաթիռը, որը մառախլապատ եղանակին մխրճվել է անտառապատ տարածքի մեջ, օդ է բարձրացել` զորավարժարան գնալու համար։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հետաքննում է վթարը։

Անվտանգության նախարարների կաբինետը նույնպես արտահերթ նիստ կանցկացնի՝ վարչապետ Նարենդրա Մոդիի նախագահությամբ։

Ո՞վ է Բիպին Ռավաթը

Հնդկաստանում ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի հրամանատարությունները միավորվեցին 2019 թվականի վերջին, և 63-ամյա ցամաքային զորքերի նախկին հրամանատար Ռավաթն անցած տարի նշանակվեց Հնդկաստանի շտաբի պետ:

1978 թվականին միանալով 1,3 միլիոնանոց հնդկական բանակին՝ Ռավաթը նախկինում ղեկավարում էր զորքերը Քաշմիրի Հնդկաստանի կողմից կառավարվող հատվածում և Չինաստանի սահմանին:

Ռավաթն առավել հայտնի է Հնդկաստանի հյուսիսարևելյան սահմանին անկարգությունների նվազեցման և հարևան Մյանմար անդրսահմանային հարձակումը ղեկավարելու գործում ունեցած դերով:

Լուրն այն մասին, որ Ռավաթը, ով հայտնի է Հնդկաստանի կառավարության հետ իր մտերմությամբ, խոսել է վիճելի Քաշմիրի շրջանում «ահաբեկիչներին լինչի ենթարկելու» մասին, բուռն արձագանք է գտել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն