Հրապարակվեց վերջին տասնամյակի լավագույն երաժշտի անունը

Billboard ամսագիրը հրապարակեց վերջին տասնամյակի լավագույն երգչի անունը, նա կանադացի ռեփեր Դրեյքն է՝ Օբրի Դրեյք Գրեմը։ Billboard ամսագիրը վկայաբերել է 2010 թվականին թողարկած նրա երաժշտական ալբոմը՝ Thank Me Later վերնագրի ներքո, և նրա բոլոր ձայնապնակները բարձր տեղեր են զբաղեցրել։ Առանձնահատուկ ուշադրության են արժանացել նաև նրա կոմպոզիցիաները։ Տվյալ պահին 34-ամյա երաժիշտը ունի Billboard Music Awards –ից 27 մրցանակ։ Նրա գլխավոր մրցակիցը Քանիե Ուեսթն է, ով Billboard-ի անվանակարգերում հաղթել է ընդամենը 5 անգամ։

2010 – 2020թթ ժամանակահատվածում լավագույնն է համարվել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը։ Նա գերազանցել է բոլոր կին երգչուհիներին և ստացել է Billboard Music Awards –ի 23 մրցանակ։

Հունվարին տեղեկացվեց, որ Դրեյքը Spotify-ի շրջանակներում՝ հանրորեն ամենաընդունված կատարողն է․ նա հաղթահարել է 50 միլիարդի սահմանը սթրիմինգ ծառայության լսումներում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն