ՀՐԱՏԱՊ !!! Երասխում թշնամին 1,5 ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ երեկ` սեպտեմբերի 17-ին, Հայաստանի Երասխի սահմանին եղել է խիստ լարված իրավիճակ։ Թշնամին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ շուրջ 1,5 ժամ։  Մեր աղբյուրների փոխանցմամբ` հայկական դիրքերում հրդեհ է սկսվել։ Հայտնում են նաև վիրավորի մասին։

«Փաստարկ» լրատվականին տեղեկացրեցին, որ դեպի հայկական դիրքեր են շարժվել 4 շտապօգնության մեքենա և մեկ հրշեջ մեքենա։

ՀՀ ՊՆ-ն որևէ հաղորդագրություն մինչ այս պահը չի տարածել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն