Հրդեհ Ամբերդ գյուղում. ԱԻՆ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:20-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ամբերդ գյուղի Նավասարդյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:52-ին, մարվել՝ 23:10-ին: Այրվել են տան հյուրասենյակը (30 քմ)՝ գույքով, պատշգամբի ծածկը (20 քմ) և միջանցքը (8 քմ)՝ մասամբ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն