Հրդեհները մեծ վնաս են հասցրել Պրովանս գինու գործարաններին

Անտառային հրդեհը լուրջ վնաս է հասցրել ֆրանսիական Վար դեպարտամենտի գինեգործարաններին: Այս մասին հայտնում է BFMTV-ն:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ Պրովանսի գինու որոշ արտադրողներ զրկվել են գյուղատնտեսական տեխնիկայից և շինություններից ՝ մոլեգնող հրդեհի պատճառով: Ավելին՝այս աղետը վրա է հասել բերքահավաքից ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Գինեգործներն ահազանգում են ներկա իրավիճակի մասին, քանի որ նույնիսկ նրանք, ովքեր ամենաքիչն են տուժել, չեն կարողանում վերացնել «Կոտ դե Պրովանս» ընտրանի համարվող ըմպելիքում այրված կծծի տհաճ համը:

Կոտ դե Պրովանս արտադրողների սինդիկատի ներկայացուցիչ Նիկոլաս Գարսիայի կարծիքով՝գինեգործների կորուստները հաշվարկելը դեռ վաղ է:

Բայց չնայած որթատունկի ցողունների ջերմությանը լավ դիմադրությանը, հատապտուղների վրա չափից ավելի ջերմային բեռի պատճառով գինեգործները ստիպված կլինեն շատ խաղող դեն նետել` ինչը ընտիր գինու առանցքային բաղադրիչն է:

Վերջին տվյալների համաձայն՝ Պրովանսում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, առնվազն 27 -ը` վիրավորվել:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն