Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանին է վերադարձրել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի, բայց այդ մասին հայտնում է միայն օգոստոսի 3-ին գիշերվա ժամը 00:30-ին

ՀՀ Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
Այսօր Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։
Ահա այսպիսին է պաշտոնական տեղեկատվությունը, 10 օր ուշացումով, որին պատկան կառույցները բոլորիս «համոզում են» հետևել ու հավատալ։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն