Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պահանջը չի գործելու

ՀՀ Առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ հունիսի 1 -ից բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պահանջը չի գործելու։ Որոշակի փոփոխություններ կմտցվեն նաև փակ տարածքներում դիմակների կրման կաննոների մասով։

«Դիտարկելով դիմացս նստած պատգամավորներին հասկանում եմ, որ մի փոքր զավեշտալի է թվում։ Արդյո՞ք պարտադիր է դիմակների կրումը, եթե ԱԺ դահլիճում շատ քչերն են դիմակ կրում»,- նշեց Ավանեսյանը։

— Մենք ունենք համաճարակի ընդհանուր տեմպի նվազում։ Կառանտինի մասին որոշումը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մտցնել ու հանել որոշակի սահմանափակումներ։ Արդեն մի շարք երկրներ փոփոխություններ են կատարել և քաղաքացիները կարող են սահմանը հատել, եթե ունեն ՊՇՌ բացասական թեսթ և եթե պատվաստված են,- հավելեց Անահիտ Ավանեսյանը
Մանրամասները` տեսանյութում.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն