Ի՞նչ է Ինգլիայի աստղը։ Ինչու՞ Ստեփանակերտի քաղաքապետարանը «տեղյակ չէր» տևական ժամանակ այդ տարածքում գտնվող արձանի մասին և իրեն ներկայացրեց «Արցախը պաշտպանողի ու փրկողի» դերում։ Pastark.am

Վերջերս Արցախի սրտում տեղադրված «Արցախի Բանակին» արձանը մեծ աղմուկի պատճառ դարձավ։ Արձանի վրա, այլ գրությունների հետ մեկտեղ, գրված էր «Հուռութք» և փակցված էին տարբեր խորհրդանիշեր։

«Փաստարկ» լրատվականը գնացել է մինչև այդ խորհրդանիշների արմատները` պարզելու համար դրանց իրական նշանակությունն ու ազդեցությունը։

Բանալու բռնակի վրա փակցված է 9-թևանի աստղը, որը կոչվում է նաև Ինգլիայի աստղ։

Հնագույն ժամանակներում Ինգլիայի աստղը սլավոնա-արիացիների խորհրդանիշն էր։ Պատկերն իրենից ներկայացնում է 3 եռանկյունի՝ մեկը մյուսի մեջ հագնված։ Այդ միահյուսումից ստացված ինը անկյունները միմյանցից հավասար հեռավորությամբ են տեղաբաշխված։ Խորհրդանիշի բովանդակությունը կապված է աշխարհաստեղծման բովանդակության հետ, մասնավորապես՝ այն ներկայացնում է առաջնային կրակը, որը կիրառել են աստվածներն` աշխարհի ստեղծման գործընթացում։

Բազմաթիվ հետազոտողներ ներկայացնում են նույնօրինակները՝ կենտրոնում շողացող արեգակով, որի ճառագայթները կյանք են պարգևում Երկիր մոլորակի վրա ապրող կենդանական և բուսական աշխարհին։ Այս հուռութք (հմայիլ, թալիսման, оберег) համարվող նշանի երկրորդ բաղադրիչը արտաքին շրջանագիծն է, որն անմիջականորեն օղակում է Ինգլիայի աստղը։ Այդ յուրահատկությունն, ըստ կռապաշտական տրամաբանական համակարգի, հուռութքին տալիս է կենսական ուժ։ Շրջագծից դուրս ամեն ինչ ներկայացնում է Ռամխային՝ այսինքն էությունների անըմբռնելիությանը, ով աշխարհում գոյություն ունեցող էակների հիմքն է։ Անդրադառնանք Ինգլիայի աստղի մյուս բաղադրիչներին։ Օրինակ՝ եռանկյունին խորհրդանշում է թե բնության , թե մարդու գոյության սկիզբը։

Բնության էությունն ինքը բնությունն է՝ որպես ստեղծիչ ուժ և ունի 4 հիմնական տարերք՝ օդ, կրակ, ջուր և հող։ Ինգլիայի աստղի շրջագիծն իրենից նեկայացնում է օդը, իսկ եռանկյունիները՝ մյուս երեք տարերքները։ Հուռութքում մարդկային սկիզբն ունի 4 բաղադրյալ՝ հոգին, մարմինը, խիղճը և ոգին։ Խորհրդանիշի վերլուծությունից իմաստային հետևյալ հայեցակարգն է ներկայանում․ շրջագիծը մարդու խիղճն է, իսկ եռանկյունիները՝ մյուս բաղադրյալները՝ հոգին, ոգին և մարմինը։ Եվ ուշագրավ է այն իրողությունը, որ երրորդությունը յուրահատուկ է Բաբելոնյան բոլոր ուսմունքներին։

Այդ ծածուկ նշանը կիրառվում է հատուկ նշանակությամբ։ Երբեմն աստղի կենտրոնում տեղավորում են գեղմ՝ բուրդ, ինչը խորհրդանշում է հովանավոր-աստծուն։ Կամ էլ տեղավորում են այլ սուրբ համարվող նշաններ ՝ նրա ազդեցության վերջնանպատակին համապատասխան։ Այսպես օրինակ՝ հուռութքի կենտրոնում տեղավորում են երբեմն կայծակի նշանը, ինչը Պերունի նշանն է։ Հեթանոսության շրջանում Պերունն ամպրոպի և կայծակի աստվածն է՝ կառավարիչների հեթանոսական պանթեոնում գերագույն ուժը, որը հովանավորում է իշխանին և նրա դրուժինային։ Նա տղամարդկանց տալիս է ուժ, հովանավորում է ընչազուրկներին և կյանքից վիրավորվածներին, օգնում է հաղթահարել խոչընդոտները։ Շատ ծանր պատժում է նրանց, ովքեր չեն պահպանում զինվորական օրենքները։ Առասպելի համաձայն՝ հեթանոսական Պերուն աստվածը ծնվել է մի սարսափելի օրվա ընթացքում, երբ ամպրոպի ճայթյունները ցնցել են Երկիր մոլորակը, սահմռկելի կայծակները թափանցել են երկինք։ Լադայի և Սվարոգայի որդին մանկության օրոք քնել է միայն ամպրոպի ժամանակ։ Ամպրոպի գոռում-գոչյունները և անբարենպաստ եղանակային պայմանները նրա համար օրորոցային էին։ Մի փոքր մեծանալուց հետո Պերուն վազել է և մրցակցել կայծակների հետ`  ջանացելով ամպրոպի ճայթյուններից առաջ գոռալ։ Եվ միայն հասունանալուց հետո նա սովորել է հսկողություն սահմանել բնության այդ ուժերի վրա և կարողացել է հաղթահարել նրանց։

Հայկական դիցաբանության մեջ Պերունին համապատասխանում է Վահագն աստվածը, ով ևս ամպրոպի, կայծակի և պատերազմի աստված է հեթանոսական պանթեոնում։ Հայ քերթողահայրը հայկական քաղաքակրթությանը և մշակույթին փոխանցեց «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը։ Մանուկ Աբեղյանը հայտնաբերեց անիմիզմի դրսևորումն այս բանահյուսական ստեղծագործության մեջ․ մարդը ցանկացել է բնության երևույթները բացատրել և բնության երևույթների մեջ մարդկային հարաբերություններ է տեսել․ սա է անիմիստական աշխարհայացքը։ Երկիր մոլորակի վրա հայը կրակը ստացել է եղեգների շփումից և նրան թվացել է, թե երկնքում կայծակը ևս ստացվում է եղեգների շփումից․

 

-Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղագան փող բոց ելանէր

Եւ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ․․․

Ինչպես միշտ է պատահում՝ Հին Ռուսիայի վրա հարձակվում էին թշնամի հարևանները։ Այդ ժամանակ Պերուն աստծուն սլավոնացիները պաշտում էին բոլորից ավելին, որովհետև իրենց կենսական հույսը կապում էին այդ կուռքի հետ։ Կրում էին հուռութքներ և թալիսմաններ՝ այդ աստծո խորհրդանիշով։ Եվ նույնիսկ սլավոնացիների շրջանում տարածված էր այն ավանդույթը, որ եթե նորածին տղային անվանեն Պերուն աստծո անվամբ, ապա այդ կուռքը նրան ուժ և ոգու ամրություն կտա։ Այդուհանդերձ՝ սլավոնները բոլոր երեխաներին նվիրում էին Պերունի խորհրդանիշը։

Հարկ է նշել, որ Ինգլիայի հուռութքը չպետք է շփոթել Ինգլիայի խորհրդանիշի հետ, քանի որ դրանք սկզբունքնորեն տարբեր են։ Օրինակ՝ Ինգլիայի նշանն ունի առաջնային կրակի իմաստաբանություն, իսկ Ինգլիայի աստղի թալիսմանը չի համարվում կեռախաչային՝ սվաստիկա։ Հնարավոր տարբերությունն այն է, որ ինը վերջույթներ ունեցող Ինգլիայի աստղը համարվում է հուռութք՝ ընտրյալների համար, ովքեր գնում են սեփական հոգևոր ճանապարհով։

Ինգլիայի աստղի նշանակությունը

Ինգլիայի ինը ճառագայթային աստղի եռյակային կառուցվածքը հեռարձակում է մարմնի խտությունը, հոգին և ոգին, որոնք ամբողջականություն են։ Մարդու ներքին աշխարհը ևս եռակազմ է՝ Յավ, Նավ և Պրավ։ Հուռութքի խորհրդանիշը մարմնավորում է կրակի, ջրի և հողի տարրերը։ Իսկ շրջագիծը օդն է։ Ուշագրավ է այն , որ հին բաբելոնկան բոլոր ուսմունքներում իշխում է երրորդության պաշտամունքը, որը երևակվում է Երկիր մոլորակի բոլոր ժողովուրդների բանահյուսական ստեղծագործություններում։ Ինը թիվը խորհրդանշում է կատարելություն։ Առանձնակի ուշագրավ են եռանկյունների ինը գագաթները, ինչը կատարելություն է խորհրդանշում, որը հայտնի է՝ «Մեծ Ինը Գլխանի» անվամբ։ Ի դեպ՝ սլավոնական օրացույցը կազմված է ինն ամսից, իսկ շաբաթը՝ ինն օրից։ Այս կերպ՝ Ինգլիայի աստղը միահյուսում է բնության, արարչագործական և մարդկային սկիզբը, ինչը հենց Տիեզերքի կառուցվածքն է։ Ինը թիվը նաև ունիվերսումի՝համընդհանուրի հիմքն է, ինչը սլավոնա-արիացիների աշխարհի կարգուկանոնն է, հին ավանդույթները, հավատալիքները և ազգի միահյուսվածությունը։

Ահա թե ինչու են բոլոր սլավոնական հուռութքները ներկայացվում Ինգլիայի աստղով, սա հիմնարկեքային աշխարհընկալում է, հին արմատների հետ կապվածություն, հնագույն տոհմական կապվածություն։ Եթե այդ հուռութքն ունի շրջագիծ, ապա էներգիան պարփակվում է , մեկուսանում է՝ խտանալով ներսում և դուրս է հորդում հուժկու կերպով։ Շրջագծում ներառված պատկերները տարածված են եվրոպական և հեթանոսական, կաբբալիստական ավանդույթներում։

 

Ինգլիայի աստղի խորհրդանիշի կիրառումը

Այդ հուռութքը բավական պահանջված է առօրեայում և կիրառվում է նաև սրբության իմաստով։ Այն հզորագույն էներգետիկա ունի։ Այս հուռութքը հուժկու ներազդում է այլ թալիսմանների վրա և ներառում է բնություն-աստված-մարդ եռաչափությունը։ Դա է պատճառը, որ այն համարվում է համընդհանուր՝ ունիվերսալ։ Թեպետ կռապաշտական համակարգում Ինգլիայի աստղը խորքային իմաստ ունի, սակայն որպես հուռութք՝ այն իր սկզբնական ձևով չի կիրառվում։ Օրինակ՝ հուռութքի կենտրոնում երբեմն սուր են դնում, ինչը սակայն պատերազմի խորհրդանիշը չէ, այլ՝ իմաստության պահպանման, քանի որ մարդկության պատմության մեջ խիստ կարևոր է գլխավոր գիտելիքների պահպանումը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ մարդու գործողությունները պայմանավորված են նրա մտային կարողություններով, ապա կարևորվում է իմաստության պահպանման այս հուռութքը։

Այսպիսով՝ Ինգլիայի աստղը հուռութք է, որը խորհրդանշում է աշխարհաստեղծման հիմքը։ Ինքը ներառում է սլավոնացիների և արիացիների էությունն ու մշակույթը, նա տալիս է նրանց կենսական ուժ, էներգետիկ հիմնարկեք՝ ըստ իրենց տրամաբանական համակարգի։ Կռապաշտական այս համակարգի համաձայն՝ մարդու համար կարևոր է թե էներգետիկան, թե իրական հավատը, որը ենթադրում է ապրել նախնիների օրենքներով։

Այս հուռութքը հինականում կրել են տղամարդիկ, որում խտանում է զինվորի էներգիան և քաջությունը, սերունդը շարունակելու ուժը, իսկ մեջտեղում՝ սրի պատկերով՝ նաև իմաստությունը։ Կանայք հազվադեպ են այս թալիսմանը կրում։ Այն կնոջը կարող է օգնել միայն այն դեպքում, երբ ինքը պայքարում է հանուն արժանապատիվ կյանքի, կամ զբաղվում է բարդ աշխատանքներով, կամ էլ մշտապես պետք է պայքարի կենսական խոչընդոտների դեմ։

Պերուհին Ինգլիայի աստղում

Ինգլիայի աստղը, նրա լուսանկարը կամ պատկերը կարելի է գտնել բազմաթիվ կայէջերում, այն համարվում է ուժեղ հուռութք, սակայն նրա ազդեցության ուժեղացման համար ներսում տեղավորում են զանազան պատկերներ՝ գեղմ, դղյակ, սուր և այլն։ Շատ հանրաճանաչ է պերուհին Ինգլիայի աստղի մեջտեղում, ինչը խորհրդանշում է արագություն և էներգիա ու մարդուն հաղորդում է աստվածային լուսավորություն և երիտասարդացում։ Տղամարդկանց այդ հուռութքը տալիս է հատուկ առաջնորդի դեր։ Այսօրինակ հուռութքները պատրաստում են արծաթից և ոսկուց՝ քանդակի ձևով ի հայտ են գալիս տարբեր զարդատեսակներում՝ մատանի, թևնոց, ապարանջան, ականջօղ և այլն։

 

Ի վերջո, ինչու՞ Արցախի խորհրդանիշ հանդիսացող Տատիկ-Պապիկին կից տարածքում, առանց հանրությանը իրազեկելու, թաքուն կերպով տեղադրվեց այս արձանը։ Ինչու՞ բարձրացրած աղմուկից հետո չպարզաբանվեց դրա իմասնտ ու նպատակը։ Ինչու՞ Ստեփանակերտի քաղաքապետարանը «տեղյակ չէր» տևական ժամանակ այդ տարածքում գտնվող արձանի մասին և իրեն ներկայացրեց «Արցախը պաշտպանողի ու փրկողի» դերում։ Արդյո՞ք այդպես են պաշտպանում Արցախը` տեղյակ չլինելով։ Է՞լ ինչեր են տեղի ունենում Արցախում, որից այդ նույն իշխանությունները «տեղյակ չեն»։ Գուցե չեն եղել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի սահմանային գաղտնի հանդիպումները թշնամու հետ …

Մանիպուլյացիան է այսօր ղեկավարում աշխարհը և, ցավոք, այն հասել է մեր չքնաղ Արցախ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն