Ի՞նչ է կատարվում Երևանի մանկական հիվանդանոցներում. Մարինա Խաչատրյան

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ահազանգ է հնչեցրել կորոնավիրուսային վարակի առնչությամբ` Երևանի մանկական հիվանդանոցներում.  «Հիշու՞մ եք, անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերին զգուշացնում էի, որ դպրոցներում դիմակ պարտադրելու արդյունքում այս գարուն երեխաների մոտ կորոնավիրուսային վարակը հասնելու է սարսափելի թվերի։
Այս պահին մանկական հիվանդանոցների կորոնա-բաժանմունքները լեփ լեցուն են։
Հիմա դիմում եմ Երևանի բոլոր մանկական հիվանդանոցների գլխավոր բժիշկներին.
Ինձ հասել են լուրեր, որ նույն բուժքրոջը ստիպում եք աշխատել մե՛կ կորոնա բաժանմունքում, մե՛կ այլ` սոմատիկ կամ վիրաբուժական բաժանմունքում։
Պահանջում եմ պարզաբանում բոլոր մանկական կլինիկաների ղեկավարներից: Ի՞նչ է կատարվում ձեր հիվանդանոցներում։ Հետո չասեք, թե դուք քնած, Խաչատրյան Մարինան փաստերը հավաքած եկավ ու …»,- գրում է Խաչատրյանը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն