Ի՞նչ է թաքցնում իշխանությունը հանրությունից. Խաչիկ Գալստյան

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ի՞նչ է թաքցնում իշխանությունը հանրությունից

Բրյուսելյան բանակցությունները բացահայտեցին Հայաստանը ներկայացնող խեղկատակի հայ ժողովրդի թիկունքում ձեռք բերված հերթական խայտառակ պայմանավորվածություններից մի քանիսի էությունը։

Հանդիպումը փաստեց, որ երկու կողմերն արդեն ձևավորել են Դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովները, որոնց գոնե հայկական կողմի կազմի մասին հայ հանրությունը 0 տեղեկատվություն ունի։

Հանդիպումը փաստեց, որ Հայաստանի բոլոր կոմունիկացիոն երակները փաստացի հանձնվում են Ադրբեջանի ողորմածությանը, ու այսուհետ հայերը Հայաստանում զրկվում են ազատ տեղաշարժի հնարավորությունից։

Հանդիպումը փաստեց, որ Արցախի կարգավիճակի նշաձողն սրանց կողմից այլևս իջեցված է ու Արցախին սպասում է վերջնական հայաթափման հաշված ամիսներ։

Հանդիպումը փաստեց, որ գերիները շարունակելու են մնալ Բաքվի բանտերում, իսկ անհետ կորածների հարազատները շարունակելու են մնալ անորոշություն ճիրաններում։

Հանդիպումը փաստեց, որ սրանք փաստացի Արցախը վաճառեցին «նիսյա կալբասով», ԵՄ խոստացած 2,6 մլրդ դոլարի ներդրումների խոստման դիմաց։

#Երբ_երկիրդ_ղեկավարում_է_դավաճան_հայվանը

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն