Ի՞նչ գործ ունի «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչը ՀՀ ԱՆ COVID 19-ի դեմ պայքարի ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ խմբում

«Փաստարկ» լրատվականը հանրությանն է ներկայացնում Առողջապահության նախարարին կից գործող Կորոնավիրուսային հիվանդության  (COVID 19)  դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անհատական կազմը, որը ներկայացված է ՀՀ ԱՆ կայքում.

1. Անահիտ Ավանեսյան — Առողջապահության նախարար (խորհրդատվական խմբի ղեկավար)

2. Լենա Նանուշյան — Առողջապահության նախարարի առաջին տեղակալ

3. Լիլիթ Ավետիսյան — ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

4. Մարիամ Մնացականյան — ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ (խորհրդատվական խմբի քարտուղար)

5. Նարինա Սարգսյանց — ՀՀ ԱՆ ԱԱԻ Համաճարակաբանություն և ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ

6. Վարդուհի Պետրոսյան (համաձայնությամբ) — Հայաստանի ամերիկյան համալսարան, Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան

7. Արման Բադալյան (համաձայնությամբ) — Համաճարակաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի դասախոս

8. Մերի Տեր-Ստեփանյան (համաձայնությամբ) —  Համաճարակաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի դասախոս

9. Նունե Դոլյան (համաձայնությամբ) — Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի Արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրերի համակարգող

10. Զավեն Նավոյան (համաձայնությամբ) — Թիմ Տելեկոմ Արմենիա ընկերության ներկայացուցիչ

11. Աստղիկ Գրիգորյան (համաձայնությամբ) — ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրի ղեկավար

12. Վահե Խաչատրյան (համաձայնությամբ)  — Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի ներկայացուցիչ

13. Կիմ Հեքիմյան (համաձայնությամբ) — Հանրային առողջապահության մասնագետ, Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչ

14. Շանթ Շեխերդիմյան (համաձայնությամբ) — Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի ներկայացուցիչ

15. Արազ Չիլոյան (համաձայնությամբ) — «Իգործ» ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարությունում ներգրավված մասնագետ

Նկատենք, որ ցանկում ընդգրկված անձանց շրջանում բացակայում է վարակաբանը։ Սակայն տարօրինակ նպատակներով ներառված է «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչը։ Արդյո՞ք նրան ի նկատի ուներ Անահիտ Ավանեսյանը, երբ բազմափորձ վարակաբանի հետ բանավեճում շեշտում էր` մեր թիմի մասնագետները։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն