Ի՞նչ ներքաղաքական խնդիրներ են լուծվում այն ժամանակ, երբ սահմանում լարվածությունը հասնում է պիկին

Արդեն 3 օր է թշնամին ինտենսիվ կրակ է բացում է հայկական դիրքերի ուղղությամբ, քիչ առաջ էլ տեղեկացանք, որ տարհանվել են Սոթքի հանքի աշխատակիները։ Երբ նախկինում Արցախ ունեինք, վտանգավոր էր միայն Արցախի հետ սահանը, հիմա վտանգված են Սյունիքը, Գեղարքունիքը, Արարատը։ Բնական է, որ հասարակությանը հետաքրքրում է սահմանային լարվածությունը և բոլորը շունչը պահած սպասում են պաշտպանության նախարարության հերթական հաղորդագրությանը, կարդում` հուսալով, որ զոհեր չեն լինի։ Անցնող մեկ օրում կրկին 2 զոհ ունենցանք։

Այս լարվածությունը, երկրի անվտանգային խնդիրները նաև ընդդիմության օրակարգում են։ Թեև այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում միայն Սևանա լճից բաց թողնվող ջուրն էր, սակայն ընդդիմադիր ելույթների գերակշռող մասը վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը ու Բաքվի բռնապետի ցանկասիրական մտքերին։

ԱԺ պատգամավորները նույնիսկ չհիշեցին, թե որտեղից է գոյացել ջրի պակասը։ Արցախի զգալի մասի հետ թշնամուն են անցել ջրային ռեսուրսները։

Մինչ խորհրդարանում հերթական քաղաքական գզվրտոցն էր ընթանում, իրավապահ մարմինները ձերբակալեցին, կարելի ասել, Սյունիքի մարզի վերջին ընդդիմադիր գործիչներին՝ Գորիսի երկու փոխհամայնքապետերին։ Նիստն ինչպես միշտ անցավ լարված մթոլորտում, բայց «Հայաստան» դաշինքի պատգամավորները, որոնք օգոստոսի 2-ին խորհրդարան էին եկել Սյունիքի մարզի ձեռբակալված համայնքապետերի նկարներով շապիկներով, փոխհամայնքապետերի ձեռբակալությանը նույնիսկ չանդրադարձան։

Նախորդ անգամ, երբ սահմանում իրավաճակը կրկին լարված էր, մի քանի օրում ձերբակալվեցին Գորիսի, Քաջարանի, Քարահունջի, Մեղրիի ըմբոստ համայնքապետերը։ Երեկ էլ աշխատանքից ազատման դիմում ներկայացեցին Սիսիանի համայնքապետը և համայնքապետարանի 8 աշխատակից։ Ահա թե ինչ ներքաղաքական խնդիրներ է լուծում իշխանությունը, երբ սահմանում զոհեր ու վիրավորներ կան, իսկ թշնամին շարունակում է կրակ բացել հայկական դիրքերի և գյուղերի ուղղությամբ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն