«Իդա» փոթորիկը հեղեղել է Նյու Յորքը և պտտահողմ առաջացրել Նյու Ջերսիում

Սեպտեմբերի 1-ին Նյու Յորք և  Նյու Ջերսի նահանգները հայտնվել են «Իդա» փոթորիկի թիրածում, ինչը հանգեցրել է Նյու Յորքի պատմության մեջ առաջին ջրհեղեղին և առնվազն վեց մարդու մահվան:

Տեղական օդանավակայանը, գնացքի և մետրոյի կայարաններն ու մայրուղիների մեծ մասը փակ են: Իսկ հարեւան Նյու Ջերսի նահանգում իրավիճակը սրել է պտտահողմը, որը ոչնչացրել է առնվազն ինը տուն եւ հիմնական մայրուղին:

Այս երկու նահանգներում մտցվել է արտակարգ դրություն: Ավելի քան 200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:

«Իդան» խլել է ութ մարդու կյանք  և վնասել Փենսիլվանիան, Մերիլենդն ու Լուիզիանան: Փոթորիկը, որն այժմ թուլացել է, համարվել է երկրի պատմության մեջ ամենաուժեղներից մեկը և համեմատվել 2015-ի ավերիչ «Կատրինա» փոթորկի ուժգնության հետ, գրել է The Sun-ը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն