«ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է». Սուսաննա Սարգսյան

«ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է» ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈՒՆ…
Վերլուծելով հայրենիքի գլխին տարիներ շարունակ առկախված և օր օրի ավելացող խնդիրները, որոնք նախկին և արդեն ներկա դարձած իշխանությունների փաթեթային ժառանգությունն է մեր և մեզանից հետո եկող սերունդներին, վերլուծելով մարդկանց միմիայնց հանդեպ ունեցած վերաբերմունքը, հասկանում եմ, որ հասել ենք այն կետին, որտեղից այլևս ցած ընկնելու տեղ չունենք, քանի որ ամենաներքևում ենք, ամենավտանգավոր գոտում ենք:
Վերջնականապես կործանվելու և աշխարհի երեսից վերանալու վտանգը կանխելու, մեր մնացած վերջին հայրենիքի փշրանքները փրկելու, մեր մեջ հզորանալու, մեծանալու և շատանալու ուժ գտնելու համար, անհրաժեշտ են լուրջ և ծանրակշիռ միջոցներ և քայլեր:
Անհրաժեշտ են իմ կողմից բազմիցս նշված այն մադրկանց համախմբումը մի գաղափարի շուրջ, ովքեր թեկուզ հուսահատված, թեկուզ հիասթափված, այնուամենայնիվ կարող են ազգանպաստ գործերով իրենց ներդրումն ունենան ազգի և հայրենիքի փրկության և հզորացման հարցում, սակայն որոնք մշտապես անտեսված և առհամարված ինչու չէ հալածված են եղել պետության կողմից:
Այսօր այս քաղաքական բազմերանգ ներկապնակում ուշադրությունից դուրս են մնացել այնպիսի մասնագետներ, որոնք չեն ցանկացել և չեն ցանկանում լինել քաղաքականության մեջ, չեն ցանկանում և իրենց չեն տեսնում որևէ քաղաքական ուժի կողքին, սակայն ունեն ներուժ, ունեն գաղափարներ, կամք ծառայելու և իրենց գիտելիքն ու իմացությունը ներդնելու հայրենաշինության ազգանվեր գործին:
Սակայն նման բազմաթիվ անձինք, անհատներ դուրս են մնացել ուշադրությունից, անտեսվել են, զրկվել են լսված և հասկացված լինելու իրավունքից և հնարավորությունից, դուրս մղվել իրենց ոլորտներից:
Տարբեր ոլորտների նվիրյալներին համախմբելու, մեր բազմաթիվ հայրենակիցների իմացությունը ու փորձը այդ նպատակին ծառայեցնելու միջոցով երկրի կայունացմանը, զարգացմանն ու հզորացմանը նպաստելու և զարկ տալու ծրագրերի մշակման և իրականացման, մեր պատմույթան խութերի բացահայտման, տասնյակ տարիներ ինչու ոչ դարեր շարունակ քողարկված և խեղաթյուրված պատմության խութերը բացահայտնելու, հայ ազգի դեմ իրականացված քայքայողական քաղաքականության դեմքը պատռելու համար ես «ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, «Ֆիդես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սուսաննա Սարգսյանս, նախաձեռնում եմ «ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է» նախաձեռնությունը, որին կարող են միանալ ցանկացած ոք, անկախ կուսակցական, քաղաքական հայացնքներից:
Մենք չենք քննարկում կուսակցական շահեր, մեր քննարկման առարկան բացառապես հայրենիքի շահն է:
Նախաձեռնությունը բաց է յուրաքանչյուրի և յուրաքանչյուր գաղափարի համար, կազմվել և կազմվում են ամենաբազմազան ծրագրեր, որոնք կարող են մի քար ավելացնել Հայաստան աշխարհի անառիկության պարիսպին :
Հ.Գ. մեր պառակտված հասարակությունը միաբանվելու խիստ անհրաժեշտություն ունի: Դեմքերն ու դերերը կարևոր չեն, կաևորը այն կորուստներն են, որ կրել ենք, կրում ենք և այսպես շարունակվելու դեպքում դեռ կրելու ենք:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն