Ինչ անել սթրեսի ժամանակ

Առաջին բանը, որ պետք է անել, ինքնակառավարումն է: Տեսեք, թե ինչ է կատարվում Ձեր շրջապատում և գիտակցեք, որ Ձեր ներքին և արտաքին վիճակը փոխանցվում է շրջապատող մարդկանց։ Մտերիմներին չանհանգստացնելու համար կատարեք Ձեզ համար սովորական դարձած գործեր, ամբողջությամբ կլանվեք աշխատանքով,  եթե դա Ձեզ հաճույք է պատճառում։

Ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող է օգուտակար լինել։ Այս դեպքում արտադրում է «երջանկության հորմոն»՝ էնդորֆին։ Բացի այդ, արժե ժամանակ տրամադրել նաև հանգստին. դիտել լավ ֆիլմ, կերակուր պատրաստել, խնջույք կազմակերպել և ժամանակ անցկացնել սիրելիների հետ:

Փորձեք անել ամեն ինչ, որպեսզի ձեր շուրջը տարածեք ոչ թե վախ, սարսափ և բացասական էներգետիկա, այլ սեր, ներդաշնակություն և երջանկություն

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն