Ինչ որ հիմա պիտի հայտնեմ գոռալու, բղավելու ու մղկտալու բան է… Անի Ղարիբյան

Հետո էլ ասում են նախկին — ներկա… Հիմա ասե՞մ, ա՛յ ցեղասպաններ, թե՞ գիտեք ողջ հայի գենը սպանեցիք…
Ինչ որ հիմա պիտի հայտնեմ գոռալու, բղավելու ու մղկտալու բան է…
Ասում էիք` տեսա՞ք Եվրոպան աչքերը ճպճպացրեց ու ոչինչ չարեց, երբ մեզ կոտորում էին ազեր- թուրքերը… Կասե՞ք ինչի համար խառնվեր… 3-4 տարի Բեռլինի պետական ազատ համալսարանի հայագիտական ամբիոնի դոկտոր Ժիրայր Քոչարյանն ու Թեսա Հոֆմանը իրենց պատառոտում էին , որ հայագիտական ամբիոնի գործունեությունը պահելու համար անհրաժեշտ է Հայաստանի ակտիվ մասնակցությունը՝ պատմամշակութային և լեզվագիտական սեմինարների պարբերական կազմակերպում, Հայաստանը ներկայացնող ցանկացած նորամուծություններ, ի վերջո դասախոսական կազմ՝ հայերեն լեզվի և գրականության:
Ամբիոնը պարբերաբար կազմակերպել է սիմպոզիումներ ու կոնֆերանսներ, հրավիրել աշխարհի տարբեր ծայրերից հայագետների և բարձրաշխարհիկ հյուրերի՝ ներկայացնելով հայոց ցեղասպանության մանրամասները և Յոհաննես Լեպսիուսի գրառումները: Ծանոթացրել է հայ բազմադարյա եկեղեցաշինության արվեստի և բացառիկ կուլտուրայի հետ, ներկայացրել հայոց լեզվի առանձնահատկությունները:
Տարին մեկ անգամ կազմակերպել է սեմինար այն դատական լսարանում, որտեղ լսվել է Թեհլերյանի գործը, ներկայացնելով ա՛յն ռեֆորմային բեկումը իրավաբանության մեջ, որ մինչ այդ երբևէ չէր կիրառվել և ոչ մի դատարանի կողմից:
Թեսա Հոֆմանը մինչ այսօր ողբում է Շուշիի համար, է՛ն Շուշիի, որ մարդաչնման մեկի համար դժգույն ու դժբախտ քաղաք էր ու մեզ պետք չէր… Թեսա Հոֆմանն այսօր էլ թակում է Գերմանիայի կրթության նախարարության դռները ՝ Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի դպրոցներում հոլոքոստի հետ միահավասար դասավանդվելու համար, ու արդեն հասել է որոշակի արդյունքների…
Ամբիոնն այսօր փակվել է… գուշակեք ինչու …
Այն փակվել է մեր ցեղասպան նախկին և ներկա իշխանությունների անգործության, ծուլության ու մեր հայրենիքի վրա թքած ունենալու պատճառով…
Նախկինների դուռը թակելով դուռը բացվել է և հրանուշ հակոբյանի` կովի  ոչինչ չասող հայացքը հասկացրել է, որ ինքը դրա հավեսը չունի… Այս թյուրիմածություն — իշխանությունն ընդհանրապես դուռը չի բացել, ավելի ճիշտ դուռը սվաղել է՝ տանը մարդ չկա…
Դե ասե՛ք, մարդի՛կ, հա՛յ ազգ, ո՞նց չթքես սրանց երեսին…
Վերջում տալիս եմ հարց` բա ազերն ու թուրքը թույլ կտայի՞ն իրենց ամբիոնը փակվեր:
բժիշկ Անի Ղարիբյան
17 Հոկտեմբեր 2021
Գերմանիա
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն