«Ինչո՞ւ է Առողջապահության նախարարն իր մոր համար Հայաստան բերում ռուսական «Sputnik-V» պատվաստանյութ, իսկ բոլորիս առաջարկում՝ «AstraZeneca»-ն». Մարինա Խաչատրյան

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, ով հանրությանը հայտնի է նաև որպես առողջապահական համակարգի տարատեսակ խնդիրներին մասնագիտական մոտեցում ցուցաբերած, «Գարդասիլ» պատվաստանյութի ապօրինի կիրառման,  մանկավաճառության և այլ բացասական երևույթների դեմ պայքարող հասարակական գործիչ, 31.03.2021-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն ներկրված, COVID-19 -ի կանխարգելման համար նախատեսված, AstraZeneca պատվաստանյութին։ «Եթե ՀՀ Առողջապահության նախարարն իր մոր համար Հայաստան է բերում ռուսական «Sputnik-V» պատվաստանյութ, ապա ինչո՞ւ է նա բոլորիս առաջարկում «AstraZeneca» պատվաստանյութը, որի արդյունավետությունն, ի համեմատություն «Sputnik -V»-ի 96%-ի, կազմում է, ընդամենը՝ 74%: Ինչո՞ ւ է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին հայտարարվել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկրելու է 600.000 դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ, եթե այդ ժամանակ, նշյալ պատվաստանյութը դեռևս կլինիկական փորձարկումների երրորդ փուլում էր, որը, սակայն, կանգնեցվել էր ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում` որոշակի բարդություններ առաջացնելու պատճառով»,- հարցադրումներ է հնչեցնում բժիշկը և տալիս համապատասխան պարզաբանումներ։

Մանրամասները տեսանյութում.

Տեսանյութը Alternativ.am-ի

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն