Ինչո՞ւ է լռում ՀՀ ՊՆ-ն: Ինչ է տեղի ունեցել սահմանին. Pastark.am

ՙՙՓաստարկ՚՚ լրատվականի աղբյուրների փոխանցմամբ երեկ երեկոյան` ժամը 22:00-ի մոտակայքում, Նորաբակ և Ազատ գյուղերի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝  հրաձգային զենքերի և ականանետերի կիրառմամբ: Մեր դիքապահների կողմից համապատասխան գործողություններից հետո թշնամու կրակը դադարեցվել է:
Այնուհետև, այսօր առավոտյան` ժամը 10:00-ի մոտակայքում, նույն ուղղությամբ թշնամին կրկին անգամ խախտել է հրադադարը` կիրառելով հրազենային զենքեր: Ժամը 11:00-ին օդ բարձրացված թշնամական ԱԹՍ-ն խոցվել է մեր հակաօդային ուժերի կողմից: Ժամը 11:00-ից մինչև 12:00 ընկած ժամանակահատվածում Ազատ և Նորաբակ միջգյուղական հատված են ժամանել ռուսական զորամիավորումներ և մեր զինված ուժերի հետ համատեղ սկսել են խոցված ԱԹՍ-ի որոնողական աշխատանքները։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն