Ինչու են կրոնական համոզմունքները հիմք պատվաստումներից հրաժարվելու համար. nbcnews

Կրոնական համոզմունքներով բացառությունները կարող են լինել պատվաստումներից հրաժարվելու վերջին իրավական հնարավորությունը` գրում է nbcnews-ը` քանի որ կորոնավիրուսային պատվաստանյութերին դեմ արտահայտվող ամերիկացիները փորձում են ուղիներ գտնել գործատուի և կառավարության պատվաստման պարտադրանքի դեմ:

Հաղորդվում է, որ ավետարանական որոշ հովիվներ իրենց եկեղեցիների անդամներին տրամադրում են կրոնական ազատման փաստաթղթեր, իսկ «աջակողմյան» ֆորումներում տարածվում է պատվաստումների պահանջները վերացնելու ռազմավարությունը: Կրոնական համոզմունքների ազատության համար պայքարող խմբերը նամակներ են ուղարկում նահանգների, դպրոցների և գործատուների ղեկավարներին և իրավական փաստաթղթեր են պատրաստում` պատվաստումների պարտադրանքի դեմ պայքարելու համար:

Միայն որոշ դաշնային գործակալություններ և նահանգներ են աշխատողների համար պատվաստումները դարձրել պարտադիր: Բայց փորձագետները կանխատեսում են, որ կրոնական համոզմունքի ազատության չափանիշը գործող է, հատկապես, երբ չկա ազգային չափանիշ:

Կրոնական համոզմունքների հիմքով պատվաստումներից ազատվելու քրիստոնեական փաստարկը երկու հիմք ունի. Առաջինն այն, որ պատվաստանյութերի արտադրությունը հիմնաված է աբորտ արած պտուղների (էմբրիոն) բջիջներն օգտագործելու վրա (ինչը նշված է պատվաստանյութերի ներդիր թերթիկներում` խմբ.): Երկրորդ փաստարկը մեջբերում է Աստվածաշունչը, որտեղ գրված է, որ մարդու մարմինը Աստծո Սուրբ Հոգու տաճարն է և օտար բջիջներ, գենետիկ նյութ այնտեղ ներմուծելը մեղք է։

Նյու Յորքի համալսարանի Լանգոն բժշկական կենտրոնի կենսաէթիկայի պրոֆեսոր Արթուր Կապլանն ասում է, որ այն մարդիկ, ովքեր դեմ են հանդես գալիս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառմանը կրոնական հիմքերով, պետք է դեմ լինեն նաև վերջին 30-40 տարվա ընթացքում մշակված բազմաթիվ դեղամիջոցներին և պատվաստանյութերին:

«Կան ավելի շատ դեղամիջոցներ ու պատվաստանյութեր, որոնք չպետք է ընդունեք և բողոքեք, եթե իսկապես մտահոգված եք էմբրիոնալ բջիջների օգտագործմամբ», — ասում Կապլանը: «Չեմ կարծում, որ հրաժարվողների մեծ մասն անկեղծ է իր կրոնական համոզմունքներում»։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն